Վրաստանի ենթակառուցվածքների եւ տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ շարունակվող ձյան առատ տեղումների պատճառով, հունվարի 27-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթեւ մարդատար տրանսպորտային միջոցների համար:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ եղանակային կանխատեսումների՝ առաջիկա օրերին եւս Վրաստանի ավտոճանապարհներին ձյան առատ տեղումները կշարունակվեն, սպասվում է նաեւ բուք եւ ցածր ջերմաստիճան:

«Ուստի,  վարորդներին խորհուրդ ենք տալիս առաջիկայում խուսափել նշված ճանապարհով երթեւեկելուց»,-ասված է հաղորդագրության մեջ: