Հունվարի 27-ին իր աշխատանքն է սկսել Հայաստանի Դեմոկրատական կուսակցության 8-րդ համագումարը:
Համագումարն սկսվել է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանի ելույթով:
Համագումարին մասնակցում են ԱԳ նախկին նախարար, «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը, նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ, «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը, «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը:




























