Մեր հասարակությունը խոնարհվում է հաջողության առաջ, ուստի շատերը պատանեկության տարիներից իրենց կյանքը կառուցում են դրանով առաջնորդվելով: Սակայն այս ձգտումը բացասաբար է ազդում կյանքի վրա, եւ նույնիսկ ոչ թե այն պատճառով, որ մարդկանց մեծ մասը չեն ծնվում սուպերաստղի դերի համար: Այս մասին հայտնում է Planet-today-ը:
Անկախ այն հանգամանքից, թե նրանք որքան սաստիկ կձգտեն դրան հասնել, նրանք չեն ստանա կոնցեռնի տնօրենի, նավթային մագնատի դերը եւ այլլն, ուստի չպետք է իրենց կյանքը հավակնություններին զոհաբերեն, նշել են Փենսիլվանիայի Թագավորական քոլեջի հոգեբանները:
Մարդիկ ինքնախաբեությամբ են զբաղվում՝ մտածելով, որ հենց իրենց նպատակին հասնեն, բավական ժամանակ կմնա այն գործերի համար, որոնք նրանց իսկապես բավականություն են պատճառում, սակայն դա մշտապես հետաձգվում է հետոյին: Հոգեբանները հավակնոտությունը հավասերեցնում են կախվածությանը: Իսկ ինչ-որ բանով տարված մարդկանց համար ելք են համարում ձեռնպահ մնալը եւ որքան վաղ, այնքան լավ, քանի դեռ դա կործանարար հետեւանքների չի բերել: Դա չի նշանակում, որ հավակնոտ մարդիկ պետք է հրաժարվեն իրենց նպատակներից: Ինչպես ուտելիքից եւ սեքսից կախում ունեցող մարդիկ, այսպիսի մարդիկ պետք է հետեւեն խելամիտ մոտեցման: Ուտելիքը եւ սեքսը, որպես այդպիսին, վատ չեն, սակայն դրանց հանդեպ պետք է առողջ վերաբերմունք լինի, այլապես խնդիրներ են ստեղծվում:
Նույնն է նաեւ հավակնությունների դեպքում: Խելամիտ հավակնոտությունը ապագայի ծրագրավորման եւ ներկա կյանքի հավասարակշռություն է: Դա այնքան էլ հեշտ չէ հաստատել, քանի որ այդպիսի մարդիկ վարժվել են կյանքը որպես միջոց դիտել, որն անհրաժեշտ է իրենց հաջորդ նպատակին հասնելու համար: Եվ հակառակը՝ համարժեք հավակնոտությունը ապագա նպատակների եւ այսօրվա կյանքի հանդեպ խելամիտ մոտեցում է նախատեսում, նշել են մասնագետները:




























