Սկանդալային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանը հերթական անգամ վիրավորել է լրագրողներին։
Instagram–ի իր էջում Բաղդասարյանը լուսանկար է տեղադրել, որում երեւում են պատուհանից այն կողմ կայանած իր Mercedes–ն ու լրատվամիջոցների ներկայացուցիչների մեքենան։
«Լրագրողները աջից։ Հիմարները սպասում են, որ ես ուշանամ կամ առհասարակ չգամ, բայց չեն տեսնի դա։ Ես խոսք եմ տվել աշխատել եւ ուղղվել։ Իսկ լրատվամիջոցներին, լրագրողներին եւ դեղին մամուլին մաղթում եմ խցանումների ժամանակ փորլուծության նոպաներ։ Մի քանի օր եւ բոլորին դատի եմ տալու հերյուրանքի համար»,– գրել է նա։




























