Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին չի նշանակում կրճատել համագործակցությունը մյուս երկրների ու կազմակերպությունների հետ։ Այս մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ, ամփոփելով 2016-ի արդյունքները։
Նրա խոսքով, փաստերը ապացուցում են ասվածը։ Եվ այսպես, ԱՄՆ կողմից խոշորագույն ներդրումները իրականացվել են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո, ԵՄ-ի հետ բանակցությունները բավականին արդյունավետ են։ Հարաբերություններ են զարգանում մի շարք երկրների հետ։ «Հայաստանը հարաբերությունների զարգացման կողմնակից է»,- նկատել է նախարարը։




























