Նոր Մոսկվայում երկու մարդատար ավտոմեքենաների բախման հետեւանքով 9 մարդ զոհվել է, երեք մարդ տուժել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունում աղբյուրը:

ՈւԱԶ-ի եւ Toyota-ի վթարը տեղի է ունեցել Վարշավյան խճուղուց Կորոտիգինո գյուղ շրջադարձին:

«Երկու մեքենաների բախումից հետո դրանցից մեկն այրվել է, հրդեհն արդեն մարված է, փրկարարները փորձում են հանել ներսում գտնվող մարդկանց: Դեռեւս հայտնի չէ, թե քանի մարդ կա»,- հայտարարել է ԱԻԾ-ի ներկայացուցիչը:

Պատահարի վայրում են փրկարար 4 ստորաբաժանումներ: Տուժողներին տարհանելու համար 2 ուղղաթիռ է ժամանել: Սակայն ԱԻԾ-ում առայժմ զոհերի եւ տուժողների թվի մասին լուրերի մեկնաբանություններից խուսափում են: