2-ամյա Էմանուելին անհապաղ բուժում է հարկավոր Գերմանիայում, սակայն նրա ընտանիքն անհրաժեշտ գումար չունի: Փոքրիկն 8 ամսականից առողջական խնդիրներ է ունեցել եւ միայն վերջերս է պարզվել, որ Էմանուելի ուղեղի վրա գոյացություններ կան, որոնք էլ իրենց հերթին ուղեղի թաղանթի բարակեցման են հանգեցրել:
Երեխայի ուղեղը չի սնուցվում, ինչը թույլ չի տալիս նյարդային համակարգի եւ խոսքի զարգացում: Էմանուելն այդ պատճառով նաեւ չի կարողանում քայլել: Հայաստանում երեխայի բուժումն անհնար է, բժիշկները ծնողներին խորհուրդ են տվել փոքրիկին անհապաղ տեղափոխել Գերմանիա: Անհրաժեշտ է 6500 եվրո, սակայն ընտանիքն ունի ընդամենը 1000 եվրո: 2-ամյա Էմանուելին օգնել ցանկացողները կարող են գումար ուղարկել երեխայի մոր՝ Մարիամ Ղազարյանի անունով բացված հաշվեհամարներին:
Զարգացման հայկական բանկ
AMD 1810007518080100
Converse Bank
USD 1930052515850101
EUR 1930052515850104
RUB 1930052515850158
(SWIFT : COVBAM22)
ArCa Մարիամ Ղազարյան 9051270200619748
Կամ զանգել մոր` Մարիամի հեռախոսահամարին` 077 005975:



























