«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաները նախարար Վահան Մարտիրոսյանը Գյումրի այցի ժամանակ երեկ եղել է նաեւ ավտոկայանում։ Ընդ որում, նա ավտոկայան այցելել է պատգամավոր Մարտուն Գրիգորյանի խնդրանքով։ «Շիրակի մարզը սոցիալապես ամենաանապահով մարզերից է, ավտոկայարանն էլ անմասն չէ։ Մի շարք խնդիրներից։ Պատգամավորի հետ բազմիցս քննարկել ենք ավտոկայարանի վիճակը»,– ասել է նախարարը։

Տեղի ունեցածը, սակայն, ուշագրավ է մեկ այլ առումով. Գյումրիի ավտոկայանը պատկանում է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտանիքին, ավելին՝ հենց նրանց է պատկանում նաեւ այն ընկերությունը, որ կազմակերպում է Գյումրի-Երեւան ուղեւորափոխադրումը։ Ու ստացվում է, որ Մ. Գրիգորյանը նախարարի մոտ փորձում է առաջ քաշել ու պետության միջոցներով լուծել իր ընտանիքին պատկանող բիզնեսի խնդիրները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում