Թուրքիայում վերջին օրերին սկանդալային հայտարարություններով աչքի ընկած Օսմանյան արյունարբու սուլթան Աբդուլ Համիդի թոռնուհին կրկին զվարճացրել է թուրքական հասարակությանն իր պնդումներով։
Թուքրական CNNturk–ի եթերում Աբդուլ Համիդի թոռնուհի՝ Նիլհան Օսմանօղլուն ասել է, թե Նապոլեոն Բոնապարտն իր պապի մասին ասել է, թե երկրորդ հարուստն է իրենից հետո։ Նա պնդել է, թե Նապոլեոնն իր պապի հասցեին բազմաթիվ գովեստի խոսքեր է ասել։
Թուրքական հասարակությանն այս պնդումը զվարճացրել է, քանի որ Նապոլեոնի կենդանության օրոք Աբդուլ Համիդը դեռ չէր ծնվել։
Նշենք, որ Նիլհան Օսմանօղլուն օրեր առաջ հայտարարել է, թե դատարանով պահանջելու է իրեն վերադարձնել իր պապի գույքն ու ունեցվածքը։




























