Թուրքիայի ԱԳ նախարարության մամուլի խոսնոկ Հուսեյն Մուֆուօղլուն դատապարտել է Հունաստանի զինված ուժերի կողմից Քոս կղզում զինավարժություններ իրականացնելը։

Թուրքական DHA գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը հայտարարել է, թե Քոս կղզում զորավարժություն իրականացնելը միջազգային իրավունքի խախտում է, քանի որ 1947–ի Փարիզի պայմանագրով Կոս կղզում որեւէ զինվորական գործունեություն չպետք է լինի։