Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին՝ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, եւս կառաջադրվի Ավան, Քանաքեռ Զեյթուն եւ Նոր Նորք վարչական շրջաններն ընդգրկող ընտրական տարածքում՝ ՀՀԿ տարածքային ընտրական ցուցակով:

«Մրցակցություն է՝ կմրցենք, ինչ է եղել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ռոբերտ Սարգսյանն անցած ընտրություններում առաջադրվել էր Ավանի ընտրատարածքից եւ այս հինգ տարիների ընթացքում երբեք հանդես չի եկել ելույթով կամ որեւէ նախաձեռնությամբ: Այդուհանդերձ, նա  դարձյալ ցանկանում է պատգամավոր դառնալ:

«Այո պասիվ եմ եղել հայտարարություններով հանդես գալու առումով, բայց բնակչության հետ աշխատանքի առումով պասիվ չեմ եղել»,- ասաց Սարգսյանը:

 Ինչ վերաբերում է նույն կուսակցության անդամների միջեւ մրցակցությանը, նա նշեց. «Վստահ եմ՝ Ավանում մեծ քվե կունենամ, մասիվներում, զեյթուններում էլ քարոզարշավի ժամանակ կերեւա: Տարոն Մարգարյանը, միանշանակ կաջակցի»: