Սիրիայի որոշ ընդդիմադիր խմբեր փորձում են ձախողել Ժնեւում միջսիրիական բանակցությունները։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորման համար կարեւոր է բաց չթողնել Աստանայում բանակցություններից հետո հաշտեցման պահը։ «Եվ մենք տեսնում ենք, որ կան ակնհայտ նախանշաններ, որ որոշ խաղացողների ճնշման տակ շատ ընդդիմադիր ուժեր փորձում են տապալել այդ գործընթացը, որպեսզի այն հետաձգեն կամ տեղափոխեն»,– ասել է Զախարովան։
Նա նշել է, որ Ռուսաստանը փորձում է արագացնել գործընթացը Ժնեւում բանակցությունների մեկնարկի համար։



























