Ռոսսելխոզնադզորը երկու շաբաթվա ընթացքում մտադիր է արգելել թռչնամսի, ձվի ու այլ թռչնաբուծական արտադրատեսակի ներմուծումը եվրոպական երկրներից, որտեղ գրանցված է թռչնագրիպի բռնկում։ Այս մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Յուլիա Մելանոն, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք դեռ հստակ ժամկետ չունենք, բայց մենք դիտարկում են առաջիկա երկու շաբաթներին արգելքի ներդրումը։ Դա առաջին հերթին կվերաբերի այն երկրներին, որտեղ գրանցված են բարձրպաթոգենային թռչնագրիպի բռնկումներ»,- ասել է Մելանոն։