Փետրվարի 6-ին մեկնարկող ԱԺ 5-րդ գումարման 11-րդ նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 136 հարց, 32 միջազգային պայմանագիր:
ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, քննարկվել են ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգի մասին եւ փետրվարի 6-9-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:
ԱԺ տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 155 հարց, 33 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 136 հարց, 32 միջազգային պայմանագիր:
ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգի մասին եւ փետրվարի 6-9-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի փետրվարի 6-ի նիստում:



























