ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հեռախոսազրույցում համաձայնել է մայիսի վերջին մասնակցել դաշինքի անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում:

Հաղորդվում է, որ Թրամփն ու Ստոլտենբերգը խոսել են ՆԱՏՕ-ին ամերիկյան օգնության մասին:

«Կողմերը քննարկել են, թե ինչ կարելի է անել, որպեսզի դաշինքի բոլոր անդամները կատարեն իրենց ֆինանսական պարտավորությունները»,- ասված է հաղորդագրությունում:

Թրամփն ու Ստոլտենբերգը նաեւ քննարկել են Ուկրաինայի սահմանի երկայնքով հակամարտության խաղաղ լուծման հնարավորությունները: