Հայաստանում զինծառայողների ծնողների համար կընդլայնեն օգնություն ստանալու հնարավորությունը։ Այս մասին ԱԺ–ում ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ներկայացնելով «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
Ըստ գործող օրենսդրության՝ զինծառայողի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամներին միանվագ դրամական օգնություն է հասնում։ Ընտանիքի անդամներ են համարվում ծնողները, եթե միասին են ապրում։ Հիմա ծնողները կարող են օգնություն ստանալ նաեւ այն դեպքում, եթե որդին կամ դուստրն իրենցից առանձին են ապրում ծառայողական բնակարանում։



























