Թուրքիայի ԱԳՆ–ը դատապարտել է Իսրայելի Կնեսետում հավանության արժանացած օրինագիծը, որով օրինականացվում է պաղեստինցիների տարածքներում կառուցված 4 հազար իսրայելական տները։

Թուրքիայի ԱԳՆ–ի տարածած հայտարարության մեջ նշված է, որ իրենք խստորեն դատապարտում են Կնեսետում ընդունված օրինագիծը։

Նշենք, որ այս օրերին Իսրայելում է գտնվում Թուրքիայի տուրիզմի ու մշակույթի նախարար Նաբի Ավջըն։