Չինաստանում դանակով հարձակվել են զբոսաշրջիկների վրա, որոնք բողոքել են սպասարկումից, հայտնում է Global Times–ը։

Միջադեպը տեղի է ունեցել Լիցզյան քաղաքում։ Զբոսաշրջիկները դժգոհել են, որ մատուցողները չեն բերել պատվիրած կաթը եւ խնդրել են արագ շարժվել։

Դրան ի պատասխան՝ ռեստորանի աշխատակիցները սկսել են սպառնալ հաճախորդներին եւ հրամայել են «ուտելիքը հավաքել եւ չքվել»։ Այդ ժամանակ այցելուները ոստիկանություն են դիմել, որը փորձել է հաշտեցնել կողմերին։

Երբ իրավապահները հեռացել են, մատուցողները դանակներով եւ փայտերով հարձակվել են հաճախորդների վրա։ Զբոսաշրջիկները ստիպված են եղել փախուստի դիմել։ Դեռեւս հայտնի չէ, թե վեճից ինչ–որ մեկը տուժել է, թե ոչ։ Հարձակվողներից 5-ին ձերբակալել են։