ՀՀՇ կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը լքել է կուսակցությունը: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ փետրվարի 7-ին, հասատտել է ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը:
NEWS.am-ն ավելի վաղ գրել էր, որ Ալեքսանդր Արզումանյանը չի մասնակցել կուսակցության վարչության փետրվարի 4-ի նիստին եւ հնարավոր է՝ հեռանա կուսակցությունից:
Նշենք, որ Ալեքսանդր Արզումանյանը Գագիկ Ծառուկյանի դաշինքին միանալուն դեմ էր եւ հայտարարել էր, որ չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին:




























