ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփը 10-ամյա որդուն «նշանակել» է անձնական օգնական։ Տղայի  հետ լուսանկարը նա հրապարակել է Instagram–ում, հայտնում է Gazeta–ն։

«Պատասխանում եմ Սպիտակ տան զանգին իմ անձնական օգնական Թեոդորի հետ»,– գրել է նա։

Նշենք, որ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո նրա դուստրը սոցցանցերում նախագահական նստավայրից լուսանկարներ է հրապարակում։

Նա, օրինակ, ցուցադրել է մանկասենյակում արված տղայի լուսանկարը եւ իր երեկոյան զգեստով նկարը, որն արվել էր այն օրը, երբ Թրամփն արգելել էր 7 մուսուլմանական երկրների բնակիչների մուտքը ԱՄՆ։

 

Taking a call in the White House with my personal assistant Theodore. ❤

Фото опубликовано Ivanka Trump (@ivankatrump)