Հայաստանի կառավարությունը պատրաստ է հաստատել իր աջակցությունը Արագածոտնի մարզում 8-9 ներդրումային ծրագրերին: Այս մասին փետրվարի 8-ին՝ կառավարական ժամին խորհրդարանում հայտարարեց տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը՝ պատասխանելով պատգամավոր Բազմասեր Առաքելյանի հարցին (ընտրվել է մարզի ընտրատարածքներից մեկից):
Հաստատված չեն միայն 3-4 ծրագրեր, որոնք, կառավարության կարծիքով, չափից ավելի ռիսկային են:
Արդեն հաստատվել է Սաղմոսավանք ուղեւորությունների հիման վրա տուրիզմի զարգացման ծրագիրը, մի սիրիահայի ոչ մեծ ձուլման արտադրության նախագիծը, նաեւ մի շարք այլ նախագծեր: Դրանց աջակցություն կցուցաբերվի պետական մեխանիզմներով, հայտարարեց Լոքյանը:




























