Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը բյուջեից լրացուցիչ գումար չի պահանջում։ Այս մասին փետրվարի 8-ին՝ ԱԺ–ում կառավարական ժամին, ասել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին։
Պատգամավորը կասկած է հայտնել կոշտ տնտեսման կոչերի հետ մեկտեղ նոր մարմին ստեղծելու նպատակահարմարության կապակցությամբ։
Կարապետյանը նշել է, որ կենտրոնի բոլոր ծախսերը կրում է մասնավոր սեկտորը։ «Մենք այդ կենտրոնը կարեւոր է, քանի որ քննարկվելու են ամենատարբեր ոլորտներում զարգացման հարցերը՝ առողջապահության, սոցիոլոգիայի, տնտեսության»,– ասել է վարչապետը։



























