Հայաստանում հայրենասիրական դաստիարակությունը սկսվում է արդեն դպրոցից: Այս մասին փետրվարի 9-ին՝ խորհրդարանում հուլիսի 5-ը Սահմանադրության օր եւ պետական խորհրդանիշների օր հայտարարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Նա տեղեկացրեց, որ դպրոցներում երեխաներին ազգային հիմնի տեքստով տետրեր են բաժանվում: Անցկացվում են նաեւ հայրենասիրական երեկույթներ եւ միջոցառումներ:
Դրանից հետո պատգամավորները որոշեցին հարստանալ հայրենիքի հանդեպ սիրո գիտելիքներով եւ փոխնախարարին հարցրին՝ հայրենասիրություն դաստիարակվո՞ւմ է մանկապարտեզներում: Փոխնախարարն ի պատասխան նշեց, որ մի քանի նախադպրոցական հաստատություններում այդպիսի աշխատանք իսկապես տարվում է: «Համենայնդեպս, իմ երեխան արդեն մանկապարտեզում մեր հիմնի տեքստն ամբողոջւթյամբ գիտեր»,- ասաց նա:




























