WWF-Հայաստանի եւ Զանգեզուր կենսոլորտային համալիրի կողմից իրականացվող մոնիթորինգի արդյունքում ֆոտոխցիկը նկարահանել է Կովկասյան ընձառյուծին, որն ամենայն հավանականությամբ WWF-ի կողմից նախկինում նկարված Եվա անունով ընձառյուծի ձագուկներից մեկն է:
Կազմակերպությունը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է լուսանկարը՝ նշելով, որ մեր երկրում սա առաջին դեպքն է, երբ ձագ է գրանցվում, որն ապացույց է այն մեծ աշխատանքի, որն իրականացվում է Հայաստանի հարավում ՀՀ բնապահապանության նախարարության, պահպանվող տարածքների անձնակազմի եւ միջազգային կառույցների ջանքերով:




























