Աննշան ծովային սպունգները Երկիր մոլորակի ամենադիմացկուն կենդանիներն են, նրանք վերապրել են ֆլորայի եւ ֆաունայի ամենախոշոր զանգվածային ոչնչացումները եւ մոլորակի հիմնական «ռեստավրատորներն» են եղել, գրում է Current Biology ամսագիրը։
«Մենք ենթադրում ենք, որ սպունգներն այնպիսի կենսունակություն ունեն, որ թթվածնի զրոյական խտության եւ ջերմաստիճանի մեծ տատանումների պայմաններում կարող են ապրել։ Նրանք սնվում են ջրում օրգանական մնացորդներով, որոնց քանակը պետք է էապես աճեր օվկիանոսում այլ կենդանիների զանգվածային բնաջնջման հետեւանքով»,– ասել է Ուելսի Ազգային թանգարանի մասնագետ Ջոզեֆ Բոթթինգը։
Գիտնականները Երկիր մոլորակի վրա տեսակների ոչնչացման 5 խոշոր շրջան են առանձնացնում։ Դրանցից վերջինը տեղի է ունեցել 65.5 մլն տարի առաջ եւ հանգեցրել է դինոզավրերի եւ խոշոր ծովային ու ցամաքային սողունների անհետացմանը։




























