ԵՊՀ գրադարանի մասնաշենքի 5-րդ հարկում փետրվարի 9-ին տեղի է ունեցել մեծանուն գիտնական, գունավոր հեռուստատեսության հիմնադիր՝ Հովհաննես Ադամյանի անվան սրահի պաշտոնական բացման արարողությունը։ Սրահը վերանորոգվել ու կահավորվել է «Ռոստելեկոմ» ընկերության կողմից եւ նպատակ ունի ստեղծելու միջավայր, ուր բացի կազմակերպվելիք միջոցառումներից ու կոնֆերանսներից, ուսանողները կոգեշնչվեն մեծ գիտնականի գյուտով եւ ձեռքբերումներով։
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, ռեկտորատի եւ ընկերության ներկայացուցիչներ, հյուրեր։
Օրվա ընտրությունը կարեւորվում էր նրանով, որ փետրվարի 5-ը հայ անվանի գյուտարար Հովհաննես Ադամյանի (1879-1932) ծննդյան օրն էր, ով երազելէր իր հայրենիքում ստեղծել եւ առաջին անգամ գործարկել գունավոր պատկերներ հեռարձակող սարք: 1925 թ. Երեւանի համալսարանի հատուկ լաբորատորիայում է նա պատրաստել եւաշխարհում առաջին անգամ գործարկված վիճակում ցուցադրելէ «Հեռատես» եռագույն պատկերման սարքը։ Համանման համակարգ Եվրոպայում ներկայացվել է միայն երեք տարի անց։
Այսօր «Ռոստելեկոմը» Հայաստանում իր բոլոր բաժանորդներին տրամադրում է նորագույն տեխնոլոգիական լուծումներով հագեցած Սմարթ հեռուստատեության ծառայությունը, ինչը Հովհաննես Ադամյանի գյուտի մերօրյա զարգացումն է։
Շնորհիվ «Ռոստելեկոմի» Երեւանի եւ մարզերի բնակիչները հնարավորություն ունեն դիտելու ամենապահանջված ալիքներն ու օգտվելուժամանակակից հնարավորություններից հեռուստատեսության արդիականհամակարգերիի շնորհիվ։ Նման հեռուստատեսային համակարգեր գործում են ավելի քան 20 երկրներում՝ ԱՄՆ-ում, Չինաստանում, Շվեյցարիայում, Բուլղարիայում, Բելառուսում, Սինգապուրում, Ինդոնեզիայում, ԱՊՀ եւ այլ երկրներում։
«Ռոստելեկոմի» եւ Երեւանի պետական համալսարանի համագործակցությունը հետագայում շարունակական բնույթ է կրելու՝ նոր շունչ տալով համտեղ նախագծերի ու ծրագրերի իրագործման համար։
Նշենք, որ Հովհաննես Ադամյանն ստացել էհեռուստատեսության եւ լուսահեռագրության բնագավառներում 21 արտոնագիր (Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում եւ Ռուսաստանում): Ռուսաստանում 1918 թվականին ստեղծել է առաջին սարքը, որը հաղորդում եւ ցուցադրում էր սեւ եւ սպիտակ պատկերներ (ստատիկ պատկերներ), ինչը մեծ նվաճում էր հեռուստատեսության զարգացման բնագավառում։ 1945-1951 թվականներին ԱՄՆ-ի Կոլումբիա (CBS) ռադիոընկերությունը Նյու Յորքում կատարել է փորձնական ցուցադրում, իսկ 1951-1953 թվականներին Ադամյանի համակարգն ընդունվել է որպես կայուն համակարգ եւ օգտագործվել գունավոր պատկերներ ցուցադրելու համար։
1925 թ. Երեւանի համալսարանում ստեղծված հատուկ լաբորատորիայում նա պատրաստել եւ գործողության մեջ աշխարհում առաջին անգամ ցուցադրել է «Հեռատես» եռագույն պատկերման սարքը։ Համանման համակարգ Եվրոպայում ներկայացվել է միայն երեք տարի անց։ Հ. Ադամյանն այդ տարիներին դասախոսել է Հայաստանի Մայր բուհում եւ իր գործունեությամբ կերտել համալսարանի պատմության ոսկե էջերից մեկը:
Մյունխենի, Ցյուրիխի եւ Բեռլինի համալսարաններում ուսանած Ադամյանը տիրապետում էր եվրոպական մի քանի լեզուների, տեխնիկական գիտություններին զուգընթաց ուսումնասիրում էր գեղանկարչություն եւ ճարտարապետություն:
.jpg)




























