Հայաստանում բնապահպանության ոլորտի ներդրումների ընդհանուր չափը մոտ 185 մլն դոլար է։ Այս մասին փետրվարի 10-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։

Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, այս փուլում իրականացվում է 25 ներդրումային ծրագիր, որոնց նպատակը բնապահպանական խնդիրների լուծումն է։ Նախարարը վստահություն է հայտնել, որ 2018-2020թթ. այդ ծրագրերը կշատանան։