Ֆոտոխմբագրման բազմազան հնարավորություններով հայտնի PicsArt միջազգային ընկերությունը Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ ընդլայնել է թեմատիկ ֆոտոխմբագրման, կոլաժների եւ կլիպարտերի պատրաստման եղանակները:

Մասնավորապես, PicsArt հավելվածում Սուրբ Վալենտինի թեմայով կարելի է ստեղծել գեղեցիկ կոլաժներ, ընտրել համապատասխան շրջանակներ, ավելացնել տեքստեր եւ Վալենտինի կլիպարտեր:

Վերոնշյալ լուսանկարները պատրաստելու համար անհրաժեշտ է.

1. Ներբեռնել PicsArt Photo Studio and Collage Google Play-ից կամ App Store-ից

2. Ընտրել կոլաժ մենյուն

3. Ընտրել ցանց/grid, շրջանակ/frame կամ ֆոնային շաբլոն

4. Ներբեռնել սիրահարների լավագույն նկարները, ապա սեղմել վերեւի աջ սլաքը

5. Ստիկերներ ավելացնելու համար սեղմել clipart

6. Պահպանել եւ տարածել կոլաժը PicsArt-ում, Ինստագրամում, Ֆեյսբուքում, Մեսինջերում եւ այլ սոցիալական հարթակներում՝ օգտագործելով #ValentineCollage եւ #MadeWithPicsArt հեշտեգերը:

Նշենք, որ այսօր ամբողջ աշխարհում PicsArt ֆոտոխմբագրման սոցիալական ցանցն ունի 350 միլիոնից ավելի ներբեռնում, ամսական 85 միլիոն ակտիվ օգտատեր, 300-ից ավելի աշխատատեղ միայն Երեւանում։