Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը հայտարարել է, թե պատրիարքի ընտրությունների համար դեռեւս չեն դիմելու նահանգապետարան։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, արք. Արամ Աթեշյանը նշել է, թե ստամբուլի հայ համայնքից Պետրոս Շիրինօղլուն հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ու քննարկել պատրիարքի ընտրության հարցը։ «Այսինքն Էրդողանը տեղյակ է պատրիարքի ընտրության հետ կապված հարցերից, ուստի նահանգապետարան դիմելու կարիք չկա»,–ասել է Աթեշյանը։

Նշենք, որ Պետրոս Շիրինօղլուի հետ հանդիպմանը Էրդողանը հայտարարել էր, թե պատրիարքի ընտրությունների հարցով կզբաղվի ապրիլին կայանալիք սահմանադրական փոփոխություններից հետ։