Շվեյցարիայից Հայաստան այցելողների ամեն տարի 10 տոկոսով աճում է: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, «Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունները» թեմայով ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասերը:
«Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանից Շվեյցարիա վերադարձողները հաստացած ու տպավորված են: Շվեյցարիան կարող է համեմատվել Հայաստանի հետ, երկուսն էլ ծով չունեն եւ լեռնային երկրներ են: Հայաստանի մարտահրավերն այն է, որ քիչ է ճանաչված աշխարհում, քանի որ ոչ բոլորն են պատմության գիտակ, որ գնահատեն Հայաստանի պատմական հարստությունը: Կան շատ այլ երկրներ, որոնք մրցկակցում են միջազգային տուրիզմի հոսքերի համար: Բայց վերջին տարիներին շատ աճել է շվեյցարացի զբոսաշրջիկների քանակը: Ամեն տարի 10 տոկոսով ավելանում է այդ թիվը: Առաջընթացն ակնհայտ է, Հայաստանում նոր հյուանոցներ են բացվում: Այդուհանդերձ լրացուցիչ քայլեր են պետք, որ Հայաստանը աշխարհի քարտեզի վրա հայտնվի որպես զբոսաշրջության բրենդ»,-ընդգծեց դեսպանը:




























