Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14–րդ դատարանում Դինքի սպանության գործով շարունակվող դատական լսումներում շարունակել է պաշտպանական ճառով հանդես գալ գործով մեղադրյալ,  հետախուզության C բաժանմունքի նախկին պետ Ֆուաթ Յըլմազերը։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ֆուաթ Յըլմազերը դատարանում հայտարարել է, որ եթե Ստամբուլի հետախուզության պետ Ահմեդ Իլհան Գյուլերը թույլ տար Դինքի մահափորձի գործով աշխատելու, Դինքի սպանությունը տեղի չէր ունենա։ «Նրան պետք է հարցաքննել, թե ինչո՞ւ թույլ չի տվել սպանությունը կանխելու համար աշխատանք իրականացնել»,–ասել է Ֆուաթ Յըլմազերը։

Նա նաեւ շեշտել է, որ եթե Տրապիզոնում պարտավոր էին օպերացիա սկսել Դինքի մահափորձի կազմակերպման հետ կապված, որից հետո իր բաժանմունքը կշարունակեր սկսած օպերացիան։ «Իմ բաժանմունքն առանձին գործողություն սկսելու իրավասություն չի ունեցել, սակայն սկսված օպերացիան կարող էր շարունակել»,–շեշտել է Ֆուաթ Յըլազմերը։