Օլիգարխների եւ քրեականների հետ խորհրդարանական ընտրություններից մենք ոչ մի լավ բան չենք սպասում։ Այս մասին փետրվարի 10-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը։
Ըստ նրա, մտահոգություն կա, որ իշխող կուսակցության տարածքային ցուցակներում կընդգրկվեն նույն որակի թեկնածուներ՝ թաղային «հեղինակություններ» ու օլիգարխներ, որոնք նախկինում առաջադրվում էին մեծամասնական ընտրատարածքներում: Այդպիսիք կան նաեւ հեռացող խորհրդարանում, եւ նրանք ոչ մի բանով չեն հիշվել՝ ո՛չ ելույթներով, ո՛չ օրինագծերով։ «Հիմա տարածքային ցուցակներում նման մարդկանց են հավաքում։ Եթե ընտրությունները նման կերպ ընթանան, ապա ոչ մի դրական տեղաշարժ ես չեմ սպասում»,– ասաց Շահգելդյանը։




























