9 մարդ է զոհվել Բաղդադում հնչած պայթյունի հետեւանքով։ Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությունը։

Գործակալության տեղեկություններով, ականապատված մեքենենան պայթեցվել է Իրաքի մայրաքաղաքի հարավարեւեելքում։ Պայթյունի հետեւանքով վնասվել են մոտակա խանութները, շենքերը եւ ավտոմեքենաները։

Իրաքի տարածքում գործող որեւէ ծայրահեղական խմբավորումմ առայժմ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։