Չինաստանի կառավարությունը մտադիր է 50 միլարդ յուան (շուրջ 7,3 միլիարդ դոլար) ներդնել գյուղական շրջաններում մեթանով անշխատող էլեկտրակայաններ կառուցելու համար, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։

Մասնավորապես, Չինաստանի տնտեսական զարգացման 13-րդ հնգամյա պլանի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 3 հազար նման նախագիծ։ Հաշվարկները ցույց են տալիս, որ 1,4 միլիրդ տոննա կենսաբանական թափոններից կարելի է ստանալ շուրջ 73,6  միլիարդ խորանարդ մետր մեթան, ինչը թույլ կտա էլեկտրակայաններին խնայել 87,6  միլիոն տոննա քարածուխ։ Սա նաեւ կզնվազեցնի թունավոր ածխաթթու գազի արտամղումը մթնոլորտ։