ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին` ժամը 14:30-ի դրությամբ, Բաղրամյանի, Սպիտակի, Եղեգնաձորի, Վայքի եւ Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Վարդենյաց եւ Տիգրանաշենի  լեռնանցքներում, Գավառ –Մարտունի,Գավառ –Սեւան ճանապարհահատվածներում, Արմավիրի ու Իջեւանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ: