ՀՀ նախագահ սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր՝ փետրվարի 11-ին, Էսթերա Մկրտումյանը նշանակվել է Արգենտինայում ՀՀ դեսպան:

ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում  եմ.

Էսթերա Մկրտումյանին նշանակել Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես):

Կենսագրական տվյալներ

Ծննդյան տարեթիվը եւ վայրը

Ծնվել է 1976թ. ապրիլի 21-ին` ք.Երեւանում

Կրթությունը

1993-1998թթ.  Իսպաներեն եւ անգլերեն լեզուների բանասիրության ամբիոն, Երեւանի պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ

Աշխատանքային գործունեությունը

2013-2017թթ. Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական, հյուպատոս

2012-2013թթ.  ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության Եվրաինտեգրման եւ միջխորհրդարանական հարաբերությունների բաժնի վարիչ

2003-2013թթ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության քարտուղար

 Հայաստան-Իսպանիա, Հայաստան-Պորտուգալիա ՀՀ ԱԺ պատգամավորական բարեկամության խմբերի քարտուղար

2002-2012թթ. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության գլխավոր մասնագետ

1999-2002թթ.  ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության առաջատար մասնագետ

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության քարտուղար

ՀՀ պետական ծառայության դասային աստիճաններ

ՀՀ պետական ծառայության 1-ին դասի խորհրդական

Պարգեւներ

2012թ.  ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով

Օտար լեզուներ

Իսպաներեն, ռուսերեն, անգլերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ունի դուստր