Լիբանանյան պետական հեռուստաընկերության (Tele-Liban) երաժշտական–ժամանցային ծրագրերի հաղորդավար Դալիա Ֆրեյֆիրը Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել։ Մեկ օրվա ընթացքում նա անընդմեջ թոք շոուներ է վարել՝ ուղիղ եթերում զրուցելով ավելի քան 40 երաժիշտների, երգիչների, արտիստների, գրողների եւ նկարիչների հետ։ Նրա հաղորդմանը մասնակցել է 91 մարդ, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Դալիայի հաջողությունը հատկանշական է նրանով, որ նա իր հաղորդումը վարել է մի ամբողջ օր, առանց զրուցակիցներին տեսնելու։ Հայտնի հաղորդավարուհին 18 տարեկանում ավտովթարի հետեւանքով կուրացել էր։ Սակայն ողբերգությունը չի խանգարել նրան իրականացնել երազանքը եւ նվաճել իր տեղը լիբանանյան հեռուստաալիքների եթերում։


























