Բաթումի քաղաքի բնակիչ Նաթելա Լազիշվիլին 59 տարեկանում լույս աշխարհ է բերել առաջնեկ զավակին, հայտնում է «Իմեդի»–ն։

Նաթելան ամուսնու՝ 61-ամյա Գուրամի հետ 33 տարի սպասել է այս իրադարձությանը։

Հեռուստաընկերության տվյալներով՝ ծնունդը հաջող է ընթացել։ 2.3 կգ քաշով երեխան ծնվել է կեսարյան հատման միջոցով։

«Ես հաստատ այս տարիքում երեխա ունենալու հույս չունեի, բայց Աստված նվիրեց ինձ նրան»,– ասել է մայրը։

Նորածնին կոչել են Գեորգի։