Համացանցում հոլովակ է հայտնվել Քալիֆորնիայի Օրվիլ քաղաքի մոտ գտնվող ԱՄՆ-ի ամենախոշոր ամբարտակի քանդվելու վերաբերյալ: Այն հրապարակել է KCRA հեռուստաալիքը:

Հայտարարվել է ամբարտակի ճեղքվելու սպառնալիքի պատճառով հնարավոր հեղեղման գոտում 200 հազար բնակչի տարհանելու մասին: Համացանցում տեղադրված ուղերձում հատուկ ընդգծված է, որ տագնապն ուսումնական չէ: Ամբարտակը կարող է քանդվել արդեն մի քանի ժամ անց: