Չինաստանի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի «Դիսնեյլենդ» թեմատիկ այգուց մի քանի 100 աշխատակիցներ տարհանվել են կասկածելի իրի պատճառով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

South China Morning Post-ի տեղեկություններով՝ այգու գրասենյակային շենքերից մեկի աշխատակիցները տարհանվել են շենք կասկածելի ծանրոց բերելուց հետո: Ոստիկանությունից հայտնել են, որ այնտեղ հավանաբար մարտկոց եւ հաղորդալարարեր կան:

Այնուհետեւ դեպքի վայր են ժամանել սակրավորները: Մինչ այդ ծառայողական շունը զննել է ծանրոցը եւ հաստատել, որ դրա մեջ վտանգավոր իրեր կան: Հաղորդվում է, որ զվարճանքի այգու աշխատանքը չի խափանվել: Ներկայումս շարունակվում է տեղի ունեցածի հետաքննությունը:

Տեղական RTHK ռադիոկայանի տեղեկություններով՝ ծանրոցն ուղարկվել է այգու տնօրենի անունով: