Բնակարանների կողոպուտը՝ ոստիկանների կամ կոմունալ ծառայությունների ներկայացուցիչների տեսքով գողերի ներթափացմամբ, Բրյուսելի համար իսկական աղետ է դարձել, հաղորդում է La Libre Belgique պարբերականը։

Կեղծ ոստիկանները, գազաֆիկացման համակարգի աշխատողները, ջրմուղագործները եւ հրշեջները բնակիչներին համոզում են բացել դռները։ Ներսում հայտնվելով՝ նրանց շեղում են զրույցներով եւ իբր թե զննում բնակարանը՝ աչքի ընկնող արժեքավոր իրերն աննկատելիորեն գողանալու համար։ Որպես կանոն՝ կողոպուտի զոհերը հասկանում են, որ իրենց կողոպտել են, երբ գողերի հետքն արդեն սառած է լինում։

Նմանատիպ կողոպուտներից հատկապես տառապում են Անդերլեհթ եւ Սեն Ժիլ համայնքների, ինչպես նաեւ Բրյուսելի կենտրոնական հատվածի բնակիչները։

Պարբերականը նշում է,որ դադարելով ահաբեկչական սպառնալիքների ֆոնին իրավապահների ուշադրության կետրոնում լինեուց՝ այժմ Բրյուսելում «բարգավաճում է» հանցագործության այսպիսի տեսակը։ Ըստ պարբերականի՝ անցյալ տարի միեւնույն թաղամասում մոտ 800 նման կողոպուտ է գրանցվել։

Գողերը նախընտրում են հենց բնակարանները։ Կողոպտված բնակարանների թիվը երկու անգամ գերազանցում է կողոպտված առանձնատների թվին։