Այսպես կոչված, Բաքվի խաղաղության հարթակը վատ է համադրվում Ալիեւի ռեժիմի հայատյացության հետ: Այս մասին փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ այս ծրագիրն ընդամենը իմիջային հարթությունում իրավիճակը փոխելու փորձ է: Պաշտոնական Բաքուն փող է ծախսում ամբողջ աշխարհում այն հայերին գտնելու համար, որոնք ասում են այն, ինչ ցանկանում են լսել Ադրբեջանի իշխանությունները: Այս հայերին փորձում են Բաքու տանել (երբեմն բերել) եւ դրան ինչ-որ նշանակություն տալ: «Բայց դա Հայաստանի հետ ոչ մի առնչություն չունի. փաստորեն, այս մարդիկ Հայայստանում չեն ապրում, հայ հանրությանն անծանոթ են եւ ոչ մի կազմակերպություն չեն ներկայացնում: Խնդիրն այն չէ, որ նման մարդիկ կան: Նրանք կարող են նաեւ Ադրբեջանում լինել: Մեծ երկիր է, ցանկացած տեսակի մարդ կգտնվի: Խոսքն այն մասին է, որ Ադրբեջանը այս ցնդաբանությամբ զբաղված է որպես պետական ծրագիր: Եթե ամեն ինչ հաշվարկված է ադրբեջանցիների համար, ապա դա ինչպես կարող է համադրվել լավ հայտնի հայատյացության հետ: Մի կողմից մենք այնքան լավն ենք, մեզ մոտ հայեր են գալիս, որովհետեւ մենք բոլորին սիրում ենք: Մյուս կողմից՝ մենք հետ կվերցնենք Իրեւանը, որովհետեւ այն մերն է: Ես դա քաղաքական խելացնորություն կանվանեի, բայց խելացնորության մեջ գոնե ինչ-որ տրամաբանություն կա: Սա շիզոֆրենիա է: Մի կողմից մարդկանց են բերում, որոնք պատմում են, թե Բաքվում ամեն ինչ որքան հրաշալի է եւ ինչպես են բոլորը միմյանց սիրում: Մյուս կողմից՝ հայկական ազգանունով Ռուսաստանից եկող երեխային կանգնեցնում են սահմանին եւ թույլ չեն տալիս մեկնել Ադրբեջան: 8 տարեկան երեխային: Եվ ետ են քշում»,- ասաց Իսկանդարյանը:

Քաղաքագետը հիշեցրեց, որ շատ մարդկանց մոտ է մուտքի հետ կապված խնդիր առաջացել, նաեւ ազգությամբ զերքեզ, քաղաքագետ Սուֆյան Ժեմուխովի մոտ, որն այս մասին պատմել է «Էխո Մոսկվի»-ի եթերում: Եվ չնայած նրա ոչ թե ազգանունը, այլ անունն է յան-ով, նա երկար ժամանակ պահվել է օդանավակայանում, մինչ ադրբեջանցի պաշտոնյաները խորհրդակցում էին՝ նրան թույլ տալ երկիր մտնել, թե ոչ: Ըստ րում՝ իսլամական Ադրբեջանում չգիտեին, որ Սուֆյանը (Աբու Սուֆյան) Մեքքայի տիրակալներից մեկի անունն է մինչ այն Մոհամմեդի կողմից նվաճելը, եւ Օմեյադներից առաջին խալիֆ Մուավիի հայրը: «Այսինքն՝ մի կողմից մատ են թափ տալիս փոքր երեխաների վրա, մյուս կողմից՝ Բաքվի հարթակ են ստեղծում: Տղաներըն ուղղակի չգիտեն ինչ անեն: Քանի որ նրանք շատ միջոցներ են փորձել, բայց ցանկալի արդյունքի չեն հասել»,- ամփոփեց Ալեքսանդր Իսկանդարյանը: