Beeline-ը հայտարարում է «Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում անցկացվող ակցիայի ժամկետի երկարացման մասին: Մինչեւ 2017թ. դեկտեմբերի 31-ը ծառայության շրջանակում տրամադրվող գումարի չափը կկազմի 300-ից մինչեւ 9000 դրամ: Ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին:
«Beeline-ն ոչ միայն իր հաճախորդներին առաջարկում է առավելագույնս պարզ եւ հարմար ծառայություններ, այլ նաեւ հոգ է տանում, որպեսզի նույնիսկ հաշվի նվազագույն մնացորդի դեպքում հաճախորդները շարունակեն մնալ կապի մեջ եւ օգտվեն մեր ծառայություններից: Մեր բաժանորդների դիմումների համաձայն մենք երկարացնում ենք «Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում անցկացվող ակցիայի ժամկետը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում տրամադրվող գումարի չափը կախված է վերջին երեք ամիսների ընթացքում բաժանորդի կողմից ծառայությունների համար ծախսված գումարից: «Վստահության րոպեներ» կարելի է ստանալ ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ ռոումինգում` հավաքելով *141# հրահանգը: Փոխանցված գումարի գործողության ժամկետը 3 օր է: Նշված ժամանակահատվածի ավարտից հետո «Վստահության րոպեներ»-ի գումարն ավտոմատ կերպով կգանձվի բաժանորդի հաշվեկշռից, նույնիսկ եթե հաշվի վրա միջոցներ դեռ չկան: Ծառայությունը տրամադրվում է այն անձանց, ովքեր ավելի քան 3 ամիս հանդիսանում են Beeline-ի բաժանորդ։
Հիշեցնենք, որ «Վստահության րոպեներ» ծառայությունից կարելի է օգտվել այն դեպքում, երբ հաշվեկշիռը մոտ է զրոյի, իսկ այդ պահին հաշիվը վերալիցքավորելու հնարավորություն չկա: Բաժանորդի հարցումով Beeline-ը ժամանակավորապես կլիցքավորի հաշվեկշիռը, եւ բաժանորդը կարող է շարունակել հաղորդակցվել:



























