Գիտնականները մտադիր են զբաղվել փարավոն Թութանհամոնի դամբարանի գաղտնի սենյակների որոնումներով, հայտնում է Seeker–ը։
Դամբարանը հետազոտելու համար գիտնականները ծրագրում են օգտագործել ռադարներ, որոնք ունակ են ներթափանցել գրեթե 10 մետր։ Ամսվա վերջին նրանք կփորձարկեն սարքավորումը, իսկ բուն հետազոտությանը կանցնեն տարեվերջին։ Սա դամբարանի արդեն երրորդ հետազոտությունն է վերջին երկու տարում։ Թութանհամոնի դամբարանում գաղտնի սենյակների առկայության մասին ենթադրությունը առաջին անգամ հնչել է 2015-ին։ Այն ժամանակ դամբարանը սկանավորելիս հնագետները պատերի միջեւ հայտնաբերել էին մետաղական ու օրգանական օբյեկտներ ու ենթադրել, որ այնտեղ կարող է գաղտնի սենյակ լինել։ ՀԻմա եգիպտական իշխանությունները թույլատրել են անցկացնել դամբարանի ամբողջական ու վերջնական հետազոտություն։
Գիտնականները ենթադրում են, որ գաղտնի սենյակում կարող է լինել Նեֆերթիթի կայսրուհու դամբարանը, որը Թութանհամոնից 10 տարի առաջ էր մահացել։ «Ով գիտի, թե ինչեր կարող են գտնվել գետնի տակ,-ասում են հետազոտողները,- Դա վերջին հետազոտությունն է լինելու։ Մենք 99 տոկոս հավանականությամբ կգտնենք պատասխանը»։




























