Բանգկոկի քաղաքապետարանը Սիրահարների օրն ուսանողներին եւ ավագ դասարանների աշակերտներին 7 մլն պահպանակ կբաժանի՝ անցանկալի հղիությունները կանխելու արշավի շրջանակում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Bangkok Post պարբերականը:

Թաիլանդի երիտասարդության շրջանում Սուրբ Վալենտինի տոնը հատուկ օր է համարվում. այդ օրը երիտասարդն իր սիրած աղջկան կարող է խնդրել առաջին անգամ մերձենալ՝ որպես իրենց սիրո ապացույց: Այդ օրը սեքսից հրաժարվելը հարաբերությունները խզելու «օրինական հիմք» է համարվում, այդ պատճառով քչերն են հրաժարվում:

Արդյունքում, Թաիլանդի առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն, 14-18 տարեկան կանանց շրջանում անցանկալի հղիությունների ավելի քան 40%-ը ամեն տարի հենց փետրվարի 14-ից հետո են արձանագրվում: