ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը:
Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Վարդենյաց լեռնանցքում եւ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արարատի, Վայոց ձորի մարզերում եւ Արմավիրի մարզի Արմավիր, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Սյունիքի մարզի Կապան, Մեղրի, Քաջարան, Գորիս, Սիսիան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին, քաղաքներում, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին եւ Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն:
Գորիս-Սիսիան եւ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհներին մառախուղ է:
ԼՂՀ-ում դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը եւ Քաշաթաղի շրջանը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղում է ձյուն:



























