Հայաստանում առկա է միայն մեկ քաղաքականություն՝ տնտեսական միջոցներին տիրելը։ Այս մասին փետրվարի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երգիչ, կիթառահար Եղիշե Պետրոսյանը
Երաժիշտը նաեւ ամբիցիաների մի փոքր պայքար է տեսնում։ «Ազգովի գիտենք, որ սատանայի անիվ կոչված սարքը փչացած է, բայց տոմսերն առել ենք, հերթ ենք կանգնել, պիտի նստենք, որ հերթական անգամ ընկնենք: Միայն ռեսուրսների, մի քիչ էլ ամբիցիաների պայքար եմ տեսնում, չեմ տեսնում պայքար հանուն Հայրենիքի, հանուն մեր ապագայի: Գտնում եմ, որ սա մարտահրավեր է բոլոր այն մարդկանց, որոնք ուզում են իրենց տեղը ապահովագրել վաղվա օրվա մեջ՝ պահպանելու համար բիզնեսներ և այլն: Եթե նրանք այսօր էդ տորթից իրենց կտորը չտանեն, կկորցնեն ամեն ինչ: Բոլորը փորձում են պահպանել այն, ինչը մինչ օրս համակարգը թույլ է տվել նրանց ձեռք բերել»,-ասել է Պետրոսյանը։


























