ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը փետրվարի 6-ին լրատվամիջոցների հետ հանդիպմանն ամփոփել է ՀՀ վարչապետի գլխավորությամբ աշխատանքային այցերի արդյունքում ծնված ներդրումային ծրագրերը: Առաջին 5 մարզերից` (Արագածոտն, Շիրակ, Գեղարքունիք, Տավուշ, Վայոց ձոր) կառավարություն ներկայացվել է 44 ծրագիր, որից 34-ը դրական եզրակացություն են ստացել: Արդյունքում, նախարարությունում ձեւավորվել են ծրագրային փաթեթներ, որոնք կազմում են մոտ 200 մլրդ դրամ:
Ինչ վերաբերում է ծրագրերի իրականացման ժամկետներին, կախված ծրագրի ոլորտից եւ ներդրումային ծավալներից, շահագրգիռ գերատեսչություններում կատարվում են հավանության արժանացած ծրագրերի իրականացման նախապատրաստական աշխատանքներ:
Վարչապետի մոտ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել հետեւյալ ներդրումային ծրագրերը: Աղյուսակում ծրագրերը ներկայացվում են ըստ մարզերի:




























