Բրիտանիայի ոստիկանությունը կնոջ է ձերբակալել, ում կասկածում է Տանզանիայում սեփական մահը բեմականացնելու մեջ, որ իր ընտանիքը ստանա 140 հազար ֆունտի ապահովագրությունը: Այս մասին հայտնում է Guardian-ը:

45-ամյա կնոջը, ում անունը չի հաղորդվում, իրավապահները հետեւել են Կանադայում, երբ Անգլիայում ձերբակալել են նրա որդուն, ով էլ հայտնել է, որ նա ողջ է: Կինը Մեծ Բրիատանիա է վերադարձել իշխանությունների պահանջով, որից հետո կալանավորվել է:

Նրա ազգականները նախապես հայտնել էին, որ նա զոհվել է ճանապարհային պատահարից, սակայն ապահովագրական ընկերությունը մահվան հանգամանքները ստուգելիս կասկածել էր նրա ազգականների հավաստիացումներին:

Գործով 3 մարդ է ձերբակալվել՝ կինը եւ նրա 2 որդիները: Նրանք գրավով ազատ են արձակվել մինչեւ ապրիլ: