Մոսկվան հույս ունի Թբիլիսիի նախաձեռնությամբ վերականգնել Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները։Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Նրա խոսքով հարաբերությունների վերականգնումը կախված է վրացական կողմից։ «Մենք չենք խզել դրանք։ Դրանք խզել է Վրաստանը։ Հիմա մենք հույս ունենք, որ որոշակի հանգամանքներում դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն՝ Թբիլիսիի նախաձեռնությամբ»,- ասել է նա։ «Դրա համար մենք աշխատում ենք Զուրաբ Աբաշիձեի հետ ու լուծում հարցեր, որոնք հնարավոր է լուծել դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում»,- հավելել է նա։



























